← Վերադառնալ գլխավոր էջ

Հիմնական Պայմաններ և Դրույթներ

Թարմացվել է՝ Մայիս 2026 թ.

1. Ընդհանուր դրույթներ

Սույն պայմանները կարգավորում են կայքի ստեղծման և սպասարկման ծառայության տրամադրումը:

2. Ծառայության ձևաչափ

Կայքը տրամադրվում է որպես ծառայություն (բաժանորդագրության կամ միանվագ մշակմամբ՝ կախված ընտրված սակագնից)։ Կատարողը ապահովում է կայքի տեխնիկական աշխատանքը, հոսթինգը և հիմնական սպասարկումը։

3. Դոմեն և տեղակայում

Կախված ընտրված սակագնից կայքը կարող է տեղակայվել՝

Կատարողի ենթադոմեյնի վրա

կաճախորդի սեփական դոմեյնի վրա

4. Կայքի Իրավունքներ

Մինչև կայքի ամբողջական գնումը, կայքի բոլոր իրավունքները, ներառյալ դիզայն, կառուցվածքը և կոդը պատկանում են կատարողին

Կայքի փոխանցում նախատեսող սակագնի դեպքում, բոլոր վճարումները կատարելուց հետո կայքը ամբողջությամբ անցնում է հաճախորդի սեփականությանը։

Լրիվ գնման դեպքում (միանվագ վճարում) կայքի իրավունքները փոխանցվում են հաճախորդին վճարումը կատարելուց հետո

5․ Սահմանափակումներ

Մինչև իրավունքների ամբողջական փոխանցումը հաճախորդին չեն տրամադրվում՝

Կայքի աղբյուր կոդը

հոսթինգի և կառավարման վահանակի կոդը

կայքը պատչենելու կամ տեղափոխելու իրավունք

6. Փոփոխություններ և բարելավումներ

Սակագնի մեջ ներառված են միայն նախապես համաձայնեցված փոփոխությունները։

Լրացուցիչ փոփոխությունները, բարելավումները կամ նոր ֆունկցիաները կատարվում են առանձին համաձայնությամբ և կարող են ենթադրել լրացուցիչ վճար։

7. Կայքի տեղափոխում

Կայքի տեղափոխումը այլ հոսթինգ կամ ֆայլերի փոխանցումը հնարավոր է միայն կայքի ամբողջական գնման դեպքում։

8. Վճարում

Վճարումը կատարվում է ընտրված սակագնի համաձայն։ Բաժանորդագրության դեպքում վճարումը կատարվում է ամեն ամսվա մինչև հինգերորդ աշխատանքային օրը, այլապես կատարողը իրավունք ունի սահմանափակել կայքի հասանելիությունը սահմանափակման օրվանից սկսված մինչև 15 օրացույցային օր, այնուհետև միակողմանի լուծել պայմանագիրը։

9․ Պատասխանատվություն

Կատարողը պատասխանատվություն չի կրում՝

Երրորդ կողմի ծառայություններից առաջացած խափանումների համար

Երրորդ անձանց գործողությունների համար

Հաճախորդի կողմից տրված սխալ կամ ոչ լիարժեք տեղեկատվության համար

10․ Ծառայության դադարեցում

Հաճախորդը կարող է ցանկացած պահի հրաժարվել ծառայությունից։ Այս դեպքում վճարված գումարները վերադարձման ենթակա չեն։

Բաժանորդագրության դադարեցման դեպքում առանց կայքի գնման, կայքը անջատվում է և չի փոխանցվում հաճախորդին։

11․ Վերջնական դրույթներ

Կատարողը իրավունք ունի փոփոխել սույն պայմանները։ Թարմացված տարբերակը միշտ հասանելի է այս էջում